Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը: Ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: 
Պաշտոնատար այլ անձանց և բազմաթիվ հյուրերի հետ միասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

loading...
website by Sargssyan