ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կավանին կրկին մերժել է Նեյմարին և վրիպել 11-մետրանոցից

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի առաջնությունում առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լիոն»-ին և 2։0 հաշվով առավելության հասավ։ Երկու գոլերն էլ խփվեցին խաղավերջում և ինքնագոլից։

Հանդիպման 80-րդ րոպեին փարիզյան ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ։ Կավանին պատրաստվում էր իրացնել այն, երբ Նեյմարը մոտեցավ և հարվածելու թույլտվություն խնդրեց ուրուգվայցուց։ Կավանին մերժեց Նեյմարի առաջարկը, որից հետո հարվածեց և վրիպեց նշակետից։

Դրվագներից մյուսում Կավանին Ալվեսից պահանջում էր գնդակը, որպեսզի իրացնի տուգանայինը, բայց բրազիլացի պաշտպանը մերժեց նրան և գնդակը տվեց իր հայրենակից Նեյմարին։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 18 միավոր և 100%-անոց արդյունքով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular