ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երթուղայիններին կտրամադրվի առանձին գիծ, կկրճատվեն կանգառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մամուլը գրել էր, որ քաղաքապետարանը փորձում է երթուղայինների սակագները բարձրացնել և որպեսզի տպավորություն ստեղծվի, թե կա հասարակական պահանջ, բազմաթիվ երթուղիներ կրճատվել են՝ քաղաքացիներին դրդելով երկու տրանսպորտ փոխել: Սակայն քաղաքապետարանից փութացին հերքել՝ հայտարարելով, որ «հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն ուղղակի անլուրջ խոսակցություններ են»: Երևանի ավագանու «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս նշում է, որ այս փուլում սակագնի բարձրացման վտանգի մասին խոսելն անիմաստ է. «Առաջիկայում սպասվում է նոր տրասնպորտային ցանցի մշակում և պատրաստում։ Եղած գծատերերը չեն ցանկանում ներդրումներ անել և դրա արդունքում տրանսպորտի որակը ավելի ընկնում է, չվացուցակները վատանում են։ Սակայն սակագնի ավելացումն անիմաստ կլինի, որովհետև նոր տրանսպորտային համակագն ունենալու է բոլորովին այլ հաշվարկային տրամաբանութուն»։ Տրանսպորտային նոր համակարգ սկսելու աշխատանքները դեռևս քննարկման փուլում են, Դավիթ Խաժակյանը դժվարանում է ասել՝ փոփոխությունները կհանգեցնեն գնաճի, թե ոչ: «Ելք»-ն այս քննարկումներին առաջարկել է երթուղայիններին առանձին գծեր տրամադրել, որպեսզի խցանումներից խուսափեն: Փոփոխության արդյունքում կավելանան ավտուբուսները, փոխարենը կկրճատվեն կանգառները: Այս քննարկումների մասնակցում է նաև Ուղևորափոխադրումների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Ելք-ի առաջարկներին անդրադառնալով` նա նշում է, որ կուսակցությունները լուծում են միայն կուսակցական խնդիրներներ, իսկ առաջարկվող փոփոխություններին վերաբերվում է թերահավատորեն․«Պետք է ուրեմն փոփոխություն չլինի ուղեվարձի, պետք է փոքր տարողության միկրոավտոբուսները վերանան, և պետք է աշխատեն շահութաբեր, ցավոք սրտի այսօր շահութaբեր աշխատանք չկա»։ Հրանտ Եղիազարյանը նշում է, որ իրենց հաշվարկներով օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը։ Նոր Նորքի բնակիչ Արաքս Առաքելյանը, ով ամեն օր բախվում է այդ խնդրին, ասում է, որ երկու տրանսպորտ փոխելը զգալի հարված է սպառողի գրպանին․«Ես հիմա ստիպված եմ երկու տրանասպորտ փոխել, որպեսզի կարողանամ հասնել աշխատանքի կամ դասի, իսկ երկու տրանսպորտ փոխելը նշանակում է, որ ուսանողս, ամեն ամիս մոտ տասը հազար դրամ, դա մինիմալն եմ ասում, տրամադրում է տրանսպորտին, էլ չեմ ասում, որ այս գումարը պատրաստ եմ տրամադրել, բայց որակի խնդիր էլ կա, տրամադրես տաս հազար դրամ, բայց խցկված մի կերպ հասնես աշխատանքի»։ 

Լիլիթ Շաբոյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular