ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու ոչ պարսկերենը կամ վրացերենը, նրանք էլ մեր դարավոր հարևաններն են»․ ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգը կասկածների առիթ է տալիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

«Նպատակի մասին մի փոքր դժվար է գնահատական տալ, բայց   փորձից գիտենք, որ երբ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետն էր, նա ռուսերենի պարտադիր կուրսեր էր մտցրել  քաղաքապետարանի աշխատակիցների համար․ ճիշտ է նա երկար չդիմացավ այդ պաշտոնում և թողնելով քաղաքապետի պաշտոնը  գնաց կորպորատիվ դիրք գրավեց այլ երկրում, ինչը շատ յուրահատուկ դեպք է և ցույց է տալիս տվյալ անձնավորության միակողմանի մոբիլությունը դեպի Ռուսաստան։

Այստեղ ասում են, թե շատ կարևոր է ռուսերենի իմացության խնդիրը, բայց որևէ մեկը կարո՞ ղ է գիտական, կրթական, քաղաքակրթական, պետական շահի տեսակետից հիմնավորել, թե ինչու է ռուսերենի խորը իմացությունը պարտադիր, իսկ պարսկերենի իմացությունը՝ ոչ,  չնայած որ նրանք էլ են մեր հարևանները կամ մեզ վրացերեն ընդհանրապես չեն սովորեցնում ոչ մի տեղ, հարց է ծագում՝ ինչո՞ւ, նրանք էլ մեր հարևաններն են և  դարերով իրար կողքի ապրել ենք ։ Այսինքն՝  որևէ ռացիոնալ հիմնավորում չկա։ Սա պարզապես արտահայտում է Ռուսաստանի կամքը և իշխանավորների մի մասի նկրտումները, որոնք գտնում են, որ դա մեծ շնորհ է հայ ժողովրդի համար ռուսերեն իմանալը կամ այն խորը ուսումնասիրելը․ ես չգիտեմ, թե ինչ է նշանակում  ռուսերենի խորը ուսումնասիրելը, որովհետև համոզված չեմ, որ անգամ մեր հայոց լեզուն դպրոցներում այդքան խորն է ուսումնասիրվում կամ մաթեմատիկան կամ տարբեր գիտություններ, որոնք հույժ կարևոր են արդի պետություն և արդի ազգ ունենալու համար, իսկ թե ինչու է հատկապես ռուսերենի խորը իմացությունը այդքան կարևոր, ինձ համար շատ դժվար է հասկանալը և դա չունի որևէ հիմնավորում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԿԳՆ-ի կողմից մշակված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին։

Նկատենք, որ հայեցակարգի հիմնավորման մեջ նշված է, որ տվյալ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  «պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular