ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում ֆուտբոլի դարպասն ընկել է 10-ամյա տղայի վրա. Նրան տեղափոխել են Երեւան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.am-ը գրում է.

Լոռու մարզում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին, Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի բակերից մեկում գտնվող ֆուտբոլի դաշտում, ֆուտբոլ խաղալու ժամանակ դարպասն ընկել է 10 տարեկան երեխայի վրա, որին անմիջապես տեղափոխել են նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Մեր թղթակցի հետ զրույցում տղայի հայրը հայտնեց, որ երեխայի վիճակը արդեն լավ է։ «Երեխեն դեպի լավն է գնում»,-ասաց նա:

Տղան սովորում է 6-րդ դասարանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular