Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 մթերք, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը, նիհարել ու իջեցնել արյան ճնշումը

ՖՈՏՈ

Fithacker.ru-ն գրում է, որ, եթե օրգանիզմում հեղուկի կուտակման և հիպերտոնիայի խնդիր ունեք, հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Այս մթերքը միզամուղ հատկություն ունի և կարող է օգնել մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից և իջեցնել արյան ճնշումը։

Կիտրոն։ Կիտրոնը շատ օգտակար է հիպերտոնիայի դեպքում։ Այն կարող եք ավելացնել ճաշատեսակներին, ջրին։ Կիտրոնն օգտակար է նաև միզասեռական համակարգի վարակների բուժման համար։

Վարսակ։ Վարսակը միզամուղ հատկություններ ունի, այն կլանում է խոլեստերինն ու այլ վնասակար նյութեր։

Նեխուր։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում։ Եթե չեք կարողանում նեխուրն ավելացնել ճաշատեսակներին, կարող եք նեխուրով կոկտեյլ պատրաստել՝ խառնելով այն այլ բանջարեղենի, մրգերի հետ։

Բրյուսելյան կաղամբ։ Հարկավոր է այս բանջարեղենը ևս սննդակարգ ներառել, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Կաղամբը մեծ քանակով հակաօքսիդանտներ և քիչ կալորիաներ է պարունակում։

Իմբիր։ Կարող եք իմբիրն ավելացնել ճաշատեսակներին, դրանով թեյեր և կոկտեյլներ պատրաստել։ Քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմը, հաճախ է օգտագործվում դետոքսիկացիայի նպատակով։ Այն նաև միզամուղ հատկություններ ունի և օրգանիզմին կարող է օգնել ազատվել կուտակված հեղուկից։

Բազուկ։ Բացի նրանից, որ բազուկը միզամուղ հատկություններ ունի,այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում։

Խնձորի քացախ։ Խնձորի քացախն օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա։

Կաղամբ։ Գոյություն ունեն բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կարող եք պատրաստել՝ օգտագործելով այս օգտակար բանջարեղենը։ Կաղամբն արդյունավետ միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Լոռամրգի հյութ։ Սա միզասեռական համակարգի վարակների բուժման ընթացքում բավական հաճախ օգտագործվող միջոցներից մեկն է։ Այն օրգանիզմն ապահովում է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օրգանիզմում կարգավորում կալիումի մակարդակը։

Սմբուկ։ Օրգանիզմում կուտակված հեղուկից ազատվելու համար հաճախ խորհուրդ է տրվում սմբուկի հյութ օգտագործել։

Մաղադանոս։ Սա միզամուղ հատկություն ունեցող բանջարեղենների շարքին է դասվում և բարենպաստ ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության վրա, քանի որ տարբեր հակաօքսիդանտներ է պարունակում։

Կոֆեին պարունակող ըմպելիք։ Կոֆեին պարունակող ըմպելիքը կօգնի օրգանիզմից դուրս բերել հեղուկը։ Սակայն հարկավոր է նաև ուշադրություն դարձնել դրա բացասական հետևանքներին և օգտագործել չափի սահմաններում։

Ջուր։ Եթե անհրաժեշտ քանակով ջուր չխմեք, օրգանիզմը հեղուկ կկուտակի՝ ջրի մակարդակը պահպանելու համար։

Լոլիկ։ Հում լոլիկը միզամուղ հատկություն ունի։ Կարող եք այն ավելացնել աղցաններին կամ հյութ պատրաստել։ Ցանկության դեպքում հյութին կարող եք նաև գազար և ձմերուկ ավելացնել։ Լոլիկը լիկոպեն է պարունակում՝ միացություն, որն ուժեղ հակաօքսիդանտ է և օգնում է առողջ պահել սիրտը։

Վարունգ։ Վարունգը մեծամասամբ ջրից է կազմված։ Այն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են առողջությունը։

Ձմերուկ։ Ձմերուկը մեծ քանակով ջուր է պարունակում, որը խթանում է օրգանիզմից աղի և հեղուկի ավելորդ քանակի դուրսբերումը։ Միևնույն ժամանակ հարկավոր է ուշադիր լինել և քիչ քանակով ձմերուկ օգտագործել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Գազար։ Գազարը հայտնի է՝ որպես մթերք, որն օգտակար է առողջությանը, սակայն այն նաև բնական միզամուղ է, որը հարկավոր է ներառել սննդակարգ։

Սխտոր։ Սխտորն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ միզամուղ հատկություն։ Ավելացրեք այն օգտագործվող ճաշատեսակներին։

Կանկար (Արտիշոկ)։ Այն ոչ միայն միզամուղ հատկություն ունի, այլև լավացնում է նյութափոխանակությունը և կարող է օգնել նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Կանկարը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով։

Ծնեբեկ։ Սա ամենաօգտակար մթերքների շարքում է, քանի որ հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջներըԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել  Հայտնի է՝ երբ են լինելու վարժական հավաքներըԻմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան «Տյուս եկե՛ք»․ գերլարված իրավիճակ Կիրանցում․ մանրամասներՀամացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը -2 աստիճան ցուրտ և թաց ձյուն․ ի՞նչ եղանակ կլինիԲերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունում Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին Նկարիչ Տիգրան Սարապյանի աշխատանքները՝ Մոսկվայի արևելյան գրականության կենտրոնում Լուգանսկի «Ուրարտու» հայկական ազգային-մշակութային կենտրոնում տեղի է ունեցել բաց դաս Ադրբեջանցի զինծառայող է մահացելՈ՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»
Ամենադիտված