ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրի Լանկայում բրիտանացի լրագրողը կոկորդիլեսի զոհն է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 The Financial Times պարբերականի աշխատակից բրիտանացի լրագրող Փոլ ՄքՔլինը  Շրի Լանկայում կոկորդիլոսի զոհ է դարձել,- Այս մասին հայտնում է New York Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Օքսֆորդի համալսարանի 25-ամյա շրջանավարտը կարճ ժամանակով հեռացել է  ընկերներից մոտակա ծովալճակի մոտ՝ լվացվելու, որտեղ և կենդանին հարձակվել է նրա վրա:

Ականատեսների համաձայն՝ իրենք տեսել են, թե ինչպես է կոկորդիլոսը  ջուրը գցել «ձեռքերը և ոտքերը թափահարող տղամարդուն»:

Նշվում է, որ լրագրողն անհետացել է սերֆինգիստների սիրած լողափերից մեկի մոտակայքում գտնվող Էլեֆանտ Ռոկ ծովալճակում:

«Սա Շրի Լանկայում կոկորդիլոսի հարձակման առաջին դեպքն է, որին ականատես եմ եղել», - ասել է ականատեսներից մեկը:

Այժմ փրկարարները որոնում են տղամարդու մարմինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular