108 մլն դրամ Տավուշի սահմանամերձ համայնքներին Միքայել Վարդանյանի կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnews.am-ը գրում է.
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները շարունակում են գտնվել «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի ուշադրության կենտրոնում:
Մարզին հատկացված աջակցությունն այս անգամ կազմել է 108 մլն դրամ: Արդյունքում սահմանամերձ 11 համայնքում հնարավոր է եղել իրականացնել 16 տարբեր ծրագրեր: Դիտավանը, Կոթին, Սարիգյուղը եւ Ներքին Ծաղկավանը շուտով անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք կբերեն, Այգեպարն ու Դեղձավանն էլ հնարավորություն կուենան առիթները նշելու նորոգված հանդիսությունների սրահում:
Իսկ Արծվաբերդում 30 մլն 500 հազար դրամ արժողությամբ կոմբայնն արդեն գնել են: