ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անբարոյականությունը» էլ ո՞նց է լինում...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը կրկին հարցազրույց է տվել 1in.am կայքին և իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը: Բովանդակությունից զուրկ, զուտ սուբյեկտիվ բնույթ կրող տեսակետն անգամ լուսաբանելու կարիք չկա, քանի որ Գրիգորյանը «խասյաթ» ունի, իր իսկ խոսքերը հերքելու և լրատվականներին անբարոյական անվանելու: Ոչ վաղ անցյալում նույն Գիգորյանին կրկին անգամ փորձել էին օգտագործել՝ Ծառուկյանի դեմ հերյուրանք նախապատրաստելու համար, սակայն ժամեր անց, ամենայն հավանականությամբ նրա շրջապատից որևէ արժանապատիվ մարդ հուշել էր, որ նման կերպ վարվում է միայն պատվազուրկ մարդը, ով լավության դիմաց փոխհատցում է նենգությամբ և զրպարտանքով: 
Գրիգորյանն էլ, հասկացել էր իր սխալը և հանդես եկել հերքմամբ:
Այսքանից հետո Գրիգորյանը հանդգնել է կրկին հարցազրույց տալ իր իսկ կողմից «անբարոյական» անվանած կայքին:Ասացեք հարգելիներս, այսքանից հետո անբարոյականը ով է և ում գործողություններն են հակասում բարոյականության նորմերին, կարծում ենք պաասխանն ակնհայտ է, քանի որ հանրությունը նման երկերեսանի շահամոլների յոթ սարի հետևից էլ նկատում է, մնում է փաստել, որ Գրիգորյանի նմանների և հենց իր համար, հանրային հարթակը կարելի է համարել փակված, քանի որ հետայսու ցանկացած բառ, նրա կողմից արտաբերված, ընդունվելու է որպես զրպարտություն, որպես բացարձակ սուտ, ինչպես և եղել է գրեթե միշտ, ուղղակի ժամանակ էր հարկավոր, որպեսզի փաստերով ապացուցվեր, թե ով է իրականում Գրիգորյանը և ինչ արատավոր գործունեություն է ծավալում նա իրականում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular