ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի Գավաթ. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

ՍՊՈՐՏ

sport.news.am-ը գրում է.

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Ավարտվել են 1/8 եզրափակիչի թայ-բրեյքի պարտիաները։ Վերջին ուղեգիրը նվաճել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին՝ 3,5։2,5։ Լագրավի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Պետեր Սվիդլերը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ։

Մյուս երկու զույգերում կմրցեն ամերիկացի Ուեսլի Սոն ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, հունգարացի Ռիչարդ Ռապորտն ու չինացի Դին Լիրենը։

Քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։

Իվանչուկի արգելքը հաղթահարելու դեպքում, Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Սվիդլեր - Լագրավ դիմակայության հաղթողի հետ։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular