Հայաստանի մասին կարծիք հայնտելու համար պետք է գոնե առժամանակ բնակվել Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ լրատվամիջոցներից մեկում տված հարցազրույցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ ոմն Աշոտ Գրիգորյան որոշել էր գնահատակներ տալ Գագիկ Ծառուկյանին, նրա արած քայլերին և այլն:
Ընդ որում սույն անձը անգամ չի էլ բնակվում Հայաստանում, ասել է թե՝ ընդհնարապես ծանոթ չի հայաստանյան իրականությանը, բայց հեռվից հեռու չգիտես ինչու իրեն իրավունք է վերապահում փնովել գործչի, որն այսօր Հայստանում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից է:
Բայց սա դեռ մի կողմ. կարծիք հայտնելու իրավունք բոլորը ունեն:
Պարզվում է Եվրոպաներում մշտական բնակություն ունեցող Աշոտ Գրիգորյանը հայտնի է, որպես իսկական միմոս, ով սովորություն ունի ամեն օր նույն հարցի շուրջ ունեցած կարծիքը փոխել: Աշոտ Գրիգորյանի հիշողությունը կարճ է, ինչպես թիթեռի կյանքը, այդ պատճառով նա արդեն մոռացել է նախորդ իր հարցազրույցների մասին:
Ինչևէ, կարծիքափոխ սույն անձին կարելի ընդամենը մեկ խորհուրդ տալ, որ նա այսուհետ զերծ մնա առհասարակ հարցազրույցներ տալուց, որպեսզի վերջնականապես ինքն իրեն չխայտառակի: Իսկ առհասարակ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացների մասին կոմպետենտ կարծիք հայնտելու համար պետք է գոնե առժամանակ բնակվել Հայաստանում: