ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպա լիգա. «Մեր» Վարդարը ջախջախվեց, այլ արդյունքներ

ՍՊՈՐՏ

Եվրոպա լիգայի 2017/18թթ. խաղարկության L խմբի մեկնարկային տուրում մակեդոնական «Վարդարը» «Ֆիլիպ II Արենա» ստադիոնում ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» և պարտվեց 0:5 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Ալեքսանդր Կոկորինը: 21-րդ րոպեին Կոկորինը կրկնապատկեց «Զենիթի» առավելությունը` դառնալով դուբլի հեղինակ: 39-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան հաշիվը դարձրեց խոշոր: 66-րդ րոպեին աչքի ընկավ Բրանիսլավ Իվանովիչը: 89-րդ րոպեին Էմիլիանո Ռիգոնին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 0:5:

«Վարդարի» կազմում ամբողջ խաղին մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ տուրում «Վարդարը» կհյուրընկալվի «Ռուսենբորգին»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին:

«Վարդար»-«Զենիթ»` 0:5

Գոլերը` Կոկորին (6,21), Ձյուբա (39), Իվանովիչ (66), Ռիգոնի (89)

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Վիտես»-«Լացիո»` 2:3

«Հերտա»-«Աթլետիկ»` 0:0

«Գիմարայնշ»-«Ռեդ Բուլ Զալցբուրգ»` 1:1

«Զարյա»-«Էստերսունդ»` 0:2

«Զյուլտե-Վարեգեմ»-«Նիս»` 1:5

«Մարսել»-«Կոնյասփոր»` 1:0

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռուսենբորգ»` 4:0

«Ստյաուա»-«Վիկտորիա Պլզեն»` 3:0

«Հապոել Բեեր-Շևա»-«Լուգանո»` 2:1

«Ցրվենա Զվեզդա»-ԲԱՏԷ` 1:1

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular