ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


46-ամյա քաղաքացին պնդում է, որ վարչական դատարանի նախկին դատավորը խաբությամբ տիրացել է իր 3 մլն դրամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ը գրում է.

ՀՀ Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի վրա ՀՀ գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ Ոստիկանություն բողոք է ստացվել, որ դատավորը խարդախությամբ գումար է գրպանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Այվազյանը իրավապահներին հայտնել է, որ 2011 թվականին դատավոր Ռ. Սարգսյանը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հետ կապված հայցն իր վարույթ ընդունելու պատրվակով, որպես պետական տուրք, իրենից պահանջել է 3 մլն դրամ, որը ինքը դատավորին է տվել Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ: Դատավորը պարտավորվել է, որ անձամբ կվճարի: Արդեն հետագայում Ռ. Այվազյանը պարզել է, որ պետական տուրքը կազմում է 20 հազարից 30 հազար դրամ, որը դատավորը նույնպես չի վճարել և խաբեությամբ տիրացել է նշված գումարին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular