ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանվածը 43-ամյա Գարիկն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից սպանվածի եւ վիրավորի անունները հայտնի են: NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագը: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնել է, որ այսօր ժամը 13.26-ին Երեւանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ հրազենային վնասվածք են ստացել. «Նրանցից մեկը մահացել է, մյուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին հայտնի է, որ սպանվածը 43 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վիրավորը, նաեւ չի նշել նրանց անունները: Ահարոնյանը նշեց, որ այս պահին վարկածներ դեռ չկան, աշխատանքներ են տարվում: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ. «Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի ընկած է խոտածածկ տարածքում։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ ծառի տակ ընկած է մարմին, իսկ սալահատակին նաեւ ինքնաձիգ ու մեկ ատրճանակ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular