ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարեհ Թևան .Կհանդիպենք Երևանում

ՎԻԴԵՈ

Past.am- ը գրում է .

Համերգաշատ աշունը շարունակում է գոհացնել հանդիսատեսին : Երևանյան մեծ ու փոքր համերգային դահլիճները հյուրընկալում են սիրված երգիչների , այդ թվում օտարության մեջ ապրող մեր հայրենակիցներին : Զարեհ Թևանը , ով ԱՄՆ - ում հաջողված հայտնի երգիչ - երգահան է սրտում մեծ փափագ ուներ համերգային ծրագրով հանդիպել իրեն ուժ ու եռանդ տվող հանդիսատեսի հետ :

Եվ ահա Մոսկվայի " Զվարթնոց " հայկական մշակութային հիմնադրամի հետ համատեղ նրանք " Իմ հուշերի քաղաք " խորագիրը կրող համերգով կհուընկալվեն հայրենի հողում : Համացանցում ակտիվ օգտատերերի գրառումներից պարզ է դառնում , որ շատերն են սպասում Առնո Բաբաջանյան համերգային դահլիճում կայանալիք այդ մշակութային իրադարձությանը :

Օրերս երգիչը կժամանի հայրենիք , որպեսզի անձամբ հետևի տարվող աշխատանքներին ու լիարժեք նախապատրաստվի մենահամերգին , ինչպես նաև հաղորդակցվի երկրպագուների , և այն գործընկերների հետ , ովքեր բեմում կներկայանան նրա հետ միաժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular