ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

ՎԻԴԵՈ

Լիանա Զուրաբյանը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ «Երևի պետք է հեռախոսս անջատեմ, երեխա եմ մեծացնում, չեմ կարողանում գնալ կաթ գնել փոքրիկիս համար, ահավոր վիճակ է, որևէ մեկը կողքիս չէ»,- Asekose.am-ին հեկեկալով ասաց ասմունքող Լիանա Զուրաբյանը՝ փորձելով անդրադառնալ իր և ոստիկանների միջև տեղի ունեցած վեճին: Լիանան արտասվելով ասաց, որ հոգեպես շատ վատ վիճակում է, սպասում է քրոջը, որպեսզի վերջինս գա իր մոտ: «Դայակն այստեղ չէ, երեխաս լացում է, սակայն չեմ կարողանում խանութ գնալ այս անասուն վիճակի պատճառով: Ո՞վ է այս ամեն ինչի տերը, հետո էլ ասում են ազգաթափություն է լինում, այ երկիր, այ պետություն, այ ժողովուրդ,այ ազնվայրեր, ո՞վ եք դուք»: Հուզմունքը մի փոքր զսպելով՝ Լիանա Զուրաբյանն անդրադարձավ սկանդալային միջադեպին, մասնավորապես՝ այն հատվածին, թե ինչու էր այդպես համառորեն մերժում ներկայացնել իր փաստաթղթերը. «Եթե ես ոստիկաններին հանձնեի իմ վարորդական իրավունքը, վերջ՝ նրանք արձանագրություն կկազմեին, ինչը կարժենար 20.000 դրամ: Մեքենաս տեխզննում չի անցել, դա մի ապուշ գործընթաց է, որը ոչ մեկին պետք չէ: Գումար ենք տալիս, սակայն ոչ մի անգամ իմ մեքենան զննում չի անցել, անասուն երևույթ է… Դե զննեք իմ մեքենան, ես վճարել եմ, ո՞վ է ձեր պետը, դե զննեք…Այսքան ներվային վիճակի մեջ ինչո՞ւ պետք է դրանց 20 հազար գումար տամ, ո՞վ է կանոններին ենթարկվում այս անօրեն կյանքում, ինչո՞ւ պետք է հաստավիզն անցնի իր յաշիկով ու իրեն չեստ տան»,-ասաց Լիանա Զուրաբյանը՝ կրկին չզսպելով իր արցունքները: 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular