«Իրմա» ավերիչ փոթորկի հետևանքներն ակտիվացրել են կողոպտիչներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է.
«Իրմա» կործանարար փոթորկի հետևանքներն ակտիվացրել են կողոպտիչներին. օգտվելով անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքներից՝ հանցագործները խանութներ են թալանում թե՛ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, թե՛ Կարիբյան ավազանի երկրներում:
Այսպես, օրինակ, Ֆրանսիայի և Նիդեռլանդների տարածք հանդիսացող Սեն Մարտեն կղզին դարձել է բռնության օջախ, ահա թե ինչու այստեղ է ուղղվել բանակը և ոստիկանությունը:
Մեծ Բրիտանիան նույնպես արտակարգ իրավիճակ է հայտարարել Վիրջինյան կղզիներում և զորքեր տեղակայել Անգիլիա կղզում, որը նույնպես զգալիորեն տուժել է փոթորկից:
Ֆլորիդա նահանգի մի շարք քաղաքներում հանցագործներն այնքան են ակտիվացել, որ իշխանությունները ստիպված են եղել պարետային ժամ սահմանել:
Ստորև ներկայացնում ենք տարբեր քաղաքներում տեղ գտած թալանը և անկարգությունները ցուցադրող տեսանյութ և լուսանկարներ, որոնք հրապարակվել են Big Picture կայքում.