ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց ներկայացված բոլոր նախագծերին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց` քվեարկելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Բոլոր նախագծերին պատգամավորները միաձայն «կողմ» քվեարկեցին:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից ներկայացված փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 83 «կողմ» քվեարկությամբ, «դեմ», «ձեռնպահ» չգրանցվեց:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ու կից ներկայացված փաթեթը ևս ընդունվեց միաձայն: 
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգով ասաց, որ պայմանավորվել են երկրորդ ընթերցման ռեժիմով առաջարկություն՝ պետական տուրքը հանելու մասին, և այս առաջարկի համաձայնությամբ պայմանավորված՝ «ԵԼՔ»-ը կողմ կքվեարկի:
Օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթը ընդունվեց 85 «կողմ» ձայներով, «դեմ», «ձեռնպահ» ձայներ չգրանցվեցին:
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքը ընդունվեց 83 «կողմ» ձայներով, «դեմ», «ձեռնպահ» չկար:
«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց 86 «կողմ» ձայներով:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» և կից ներկայացված փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 87 «կողմ» քվեարկությամբ: Քննարկված այլ նախագծեր ևս առաջին ընթերցմամբ ընդունվեցին միաձայն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular