ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմպիոնների Լիգա. Օրվա բոլոր արդյունքները

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերի թիմերը: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Մկրատաձև հարվածքով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը:

«Մանչեսթեր Սիթին» Հոլանդիայում ջախջախեց «Ֆեյենորդին»՝ 4:0: Երկու անգամ գոլի հեղինակ դարձավ անգլիացի Ջոն Սթոունսը: Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ արգենտինացի Սերխիո Ագուերոն եւ բրազիլացի Գաբրիել Ժեզուսը:

«Լիվերպուլը» տանը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Սեւիլիայի» դեմ խաղում՝ 2:2:

«Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Դուբլ ձեւակերպեց անգլիացի Հարի Քեյնը:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:2

Ռոբերտո Ֆիրմինո, 21, Մոհամեդ Սալահ, 37 – Վիսամ Բեն-Եդեր, 5, Խոակին Կոռեա, 72

Չիրացրած 11մ՝ Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), 42

Հեռացում՝ Ջո Գոմես («Լիվերպուլ»), 90+4, երկրորդ դեղին քարտ

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:1

Յասմին Մեշանովիչ, 85 - Ալեքսանդր Սամեդով, 59

F խումբ

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:4

Ջոն Սթոունս, 2, 63, Սերխիո Ագուերո, 10, Գաբրիել Ժեզուս, 25

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1

Թայսոն, 15, Ֆակունդո Ֆերեյրա, 58 - Արկադիուշ Միլիկ, 71

G խումբ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1

Էմիլ Ֆորսբերգ, 33 – Յուրի Տիլեմանս, 34

«Պորտու» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:3

Դուշկո Տոշիչ, 21, ինքնագոլ - Անդերսոն Տալիսկա, 13, Ջենկ Թոսուն, 28, Ռայան Բաբել, 86

H խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:0

Կրիշտիանու Ռոնալդու, 12, 51, 11մ, Սերխիո Ռամոս, 61

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1

Սոն Հին Մին, 4, Հարի Քեյն, 15, 60 - Անդրեյ Յարմոլենկո, 11

Հեռացում՝ Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular