ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը դեմ է Թուրքիա զենքի մատակարարման ամբողջական դադարեցմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է Թուրքիա զենքի մատակարարումն ամբողջովին դադարեցնելուն, այս մասին գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով սառեցրել էր Անկարային զենքի մատակարարման գործարքների մեծ մասը: Սակայն, Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի հետ կապված է մի շարք գործընկերային պարտավորություններով, որոնցից Բեռլինը չի կարող հրաժարվել միակողմանի կարգով:

Մեկնաբանելով այս որոշումը՝ Մերկելը նշել է, որ Բեռլինը, այնուամենայնիվ, միշտ թողնում է ընտրության հնարավորություն Թուրքիային:

Նշենք, որ 2 պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են: Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular