ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլին Լվովում դուրս է եկել հյուրանոցից և չի վերադարձել. լրատվամիջոցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tert.am-գրում է.

Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անհետացել է Ուկրաինայի Լվով քաղաքում գտնվող հյուրանոցից, որտեղ ապաստանել էր, գրում է tsn.ua-ն: Լուրը հաստատվել է հյուրանոցի աշխատակիցների կողմից:


Նշվում է, որ Սաակաշվիլին այս գիշեր նստել է մեքենան ու ուղևորվել անհայտ ուղղությամբ:


Հյուրանոցում հավաքվել են բազմաթիվ մարդիկ. այնտեղ են եղել նաև նրա թիկնապահներն ու աջակիցները: Գիշերով նրանք բոլորով դուրս են եկել փողոց ու մեքենաներ նստել, սակայն ժամեր անց վերադարձել են, իսկ Սաակաշվիլին՝ ոչ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular