ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էժանագին շոուները մերը չեն. Հ. Պետրոսյանը՝ «Երկիր ծիրանիից» դուրս գալու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

armtimes.com-գրում է.

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, դուրս են եկել խմբակցությունից: Այս մասին հայտարարվեց այսօր կայացած նիստի մեկնարկին:

Այսուհետ, նրանք Երեւանի ավագանու աշխատանքներին կմասնակցեն որպես անկախ անդամներ: Ու եթե նախկինում «Երկիր ծիրանի» խմբակցության բոլոր հինգ անդամների աթոռները գտնվում էին հավասար հեռավորության վրա, այժմ արդեն նրանց միջեւ տարածություն է առաջացել (լուսանկարում):

Խմբակցության շարքերը լքած Պարակշիեւն այլեւս նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ չէ: Հայկ Պետրոսյանը չի էլ եղել:

Այսօր կայացած ավագանու նիստում, ի տարբերություն նախկին համախոհների, նրանք շատ պասիվ էին:

«Երբ հարցերը տեղին լինեն, մենք անպայման բարձրաձայնելու ենք, սակայն երբ որ ամեն ինչը պարզ է, դեմ քվեարկելու եւ խոսելու իմաստը չենք տեսնում: Էժանագին շոուներին մասնակցելը, կներեք, մերը չէ»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Նրանք չբացառեցին, որ կարող են համագործակցել ավագանու Հանրապետական եւ «Ելք» խմբակցությունների հետ:

«Մենք, անկախ կուսակցության պատկանելությունից, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Եթե տվյալ հարցերի հետ համաձայն ենք կամ որոշ հարցերի շուրջ գտնում ենք, որ կարող ենք ընդհանուր եզրեր գտնել, մենք ոչ մի կուսակցության եւ ոչ մի անձի հետ համագործակցելու խնդիր չենք տեսնում»,- նշեց Մնացական Պարակշիեւը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular