ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանի թիվ 118 դպրոցում.11-րդ դասարանցիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորոքս» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել իրենց մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ավագյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արզումանյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Արեգ Դ.-ն է, ով սովորում է թիվ 118 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Պարզվել է նաև, որ նրա և Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 17-ամյա Մհեր Ի.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արեգ Դ.-ի կրծքավանդակին։ Ոստիկանները հայտնաբերել են դանակը, որն առգրավվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցի 4-րդ հարկում, և տուժածն ու կասկածյալը համադասարանցիներ են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular