ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում ես տեսնել՝ որտե՞ղ են... գերեզմանում, արի ցույց տանք». Էրդողանին հրավիրել են այցելել սպանված քուրդ բնակիչների ընտանիքներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը մեղադրել է իշխանություններին Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում խաղաղ բնակիչների սպանության համար և հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել մահացածների տները, գրում է demokrathaber.org կայքը:

Նշենք, որ օրերս թուրքական ԶՈւ-ն Լիջեի մի շարք գյուղերում «հակաահաբեկչական գործողություն» էր իրականացրել, որի ընթացքում, ըստ քրդամետ կուսակցության, մահացել էին խաղաղ բնակիչներ:

Մինչդեռ թուրքական կողմը պնդում է, որ զինվորականների կրակի տակ հայտնվածները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման աջակիցներ են, որոնք համագործակցում էին գրոհայինների հետ:

Լիջեի դեպքերը մեկնաբանած Էրդողանն ավելի վաղ ասել էր. «Ո՞ւր են այդ խաղաղ բնակիչները, ցո՛ւյց տվեք ինձ»:

Դրան ի պատասխան քրդամետ կուսակցության խոսնակ Բայդեմիրը հրավիրել է նախագահին մահացածների տուն.
«Ուզում ես տեսնել՝ որտե՞ղ են... գերեզմանում: Արի ցույց տանք»:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular