ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել. փաստաբան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը և հավելել, որ դժվար թե այսօր նա վտարվի Ադրբեջանից։

«Դեռևս ոչ մի նոր բան։ Լապշինն ազատ է, սակայն դժվար թե այսօր արտաքսվի Ադրբեջանից»,-ասել է Չերնինը:

Հարցին, թե կոնկրետ ինչ խոչընդոտներ կան Ադրբեջանից բլոգերի մեկնելու ճանապարհին, փաստաբանը պատասխանել է, որ այդ հարցով ոչինչ չի կարող ասել և ամեն ինչ պարզ կդառնա կեսօրից հետո։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության» Արցախ այցելելու համար։ Նախօրեին նրան ներում է շնորհել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular