ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջաբանական բանտում Լապշինին գրեթե ինքնասպանության են հասցրել. Ռիա Նովոստի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած բլոգեր Ալքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում փորձել է ինքնասպանություն գործել՝ կապված Իսրայլ իր արտահանձնումն ուշացնելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Լապշինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Հասանովն ասել է, թե Լապշինի արտահանձնման հարցը վաղուց էր օրակարգում, սակայն իսրայելական իշխանությունները ձգձգել են այն։

«Երեկ տհաճ դեպք տեղի ունեցավ. Նա ցանկացել է ինքնասպանություն գործել մեկուսարանում։ Բարեբախտաբար, շնորհիվ բանտի հսկիչների անհապաղ միջամտության, ինքնասպանությունը հնարավոր եղավ կանխել»,-ասել է Հասանովը՝ նշելով, որ Լապշինի արտահանձնման գործոց ներկա պահին զբաղվում են ԱԳՆ-ն և Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular