ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են. Կարեն Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկը Հայաստանի հանրապետության համար առանցքային գործընկեր է. այս մասին այսօր Հայաստանի հանրապետության և Համաշխարհային բանկի 25 տարվա համագործակցությանը նվիրված ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և  ժամանակակից ինստիտուտներին  ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված  գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց:  2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր  շրջան՝ միջազգային  զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով վերակառուցման զարգացման միջազգային ծրագրերին»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ներկայումս  ՀՀ կառավարությունը նախաձեռնել է և իրականացնում է ՀՀ տնտեսության  արմատական բարեփոխումների և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր: Կարեն Կարապետյանն ասաց, որ Կառավարության ծրագիրը  նման  գնահատականի արժանացել է նաև Համաշխարհային բանկի  գործընկերների կողմից,  ում գնահատականը ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է:

«Այս ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում,  դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում, և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ: Ուրախ եմ  փաստելու, որ Կառավարության և համաշխարհային  բանկի հիմնական նպատակները համահունչ են: Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք  հանդիսանա ՀՀ և բանկի  համագործակցության առանցքային հենասյունը»,-ասաց Կարապետյանը:

Վարչապետը նշեց, որ ապագան կառուցելու, ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է  ունենալ զարգացած, մրցունակ տնտեսություն, իսկ ապագայի Հայաստանի հիմքը պետք է դրվի դպրոցից և շարունակվի անընդհատ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular