Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԼՔ չունեք, պարոնա՛յք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lraber.Info-ն գրում է.

ԵԼՔ-ը ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ: Հիմնավորումները տարբեր են ՝ տնտեսականից մինչև ղարաբաղյան խնդիր: Անվերջ կարելի է քննարկել ԵՏՄ-Հայաստան հարաբերությունների խնդիրը, թերությունները, վնասներն ու օգուտները Հայաստանի համար: Բայց այս դեպքում առավել հետաքրքական է ԵԼՔ-ի դիրքորոշումն այս հարցում և նրանց նախաձեռնության ոչ թե բովանդակային, այլ քաղաքական կոնտեքստը: 

Նշենք, որ ԵԼՔ-ը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի թեմային տարբեր կերպ անդրադառնում էր ամիսներ առաջ, սակայն դաշինքում այդպես էլ չէր ստացվում կոնսենսուս գտնել: Ժամանակ շահելու համար ԵԼՔ-ի Երևանի ավագանու խմբակցությունը նախաձեռնեց Երևանի փողոցների անվանափոխման գործընթաց ՝ փորձելով հակառուսականության չափաբաժինը մատուցել այլ, այսպես ասած սիմվոլիկ տեսքով: ԵԼՔ-ի պոտենցիալ էլեկտորատը, սակայն, նրանց սկսեց քննադատել, որ կարևոր գործերը թողած զբաղված են անկարևոր բաներով: Իսկ Երևանի ավագանին մերժեց ԵԼՔ-ի նախաձեռնությունը:

Աշնանային եթերաշրջան մտնելու և քաղաքականության մեջ իրենց մասին հիշեցնելու համար ԵԼՔ-ը որոշեց ամեն դեպքում սկսել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն: Նորաստեղծ դաշինքում բնականաբար գիտեն, որ իրենց խմբակցության ձայները բավարար չեն նախաձեռնությունը հաստատելու համար: Գիտեն, որովհետև մյուս ուժերը, որոնք ներկայացված են ԱԺ-ում, այս կամ այն կերպ հայտնել են իրենց դիրքորոշումը: Հետևաբար, նախաձեռնությունն արվում է ոչ թե հաստատման, այլ ուրիշ նպատակների համար: 

Նախ, ԵԼՔ-ը փորձում է հակառուսականության և արևմտամետության էմոցիոնալ ալիքն օգտագործել աշնանանային նստաշրջանի ու քաղաքական զարգացումների այս փուլում մակերևույթին մնալու համար: Երկրորդ ՝ հասկանալով, որ ամեն դեպքում այս իրավիճակում հնարավոր չի լինելու նախաձեռնությունը հասցնել հաստատման, ԵԼՔ-ը փորձում է ինտրիգ մտցնել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում: Երրորդ ՝ այս պահին այդ նախաձեռնությունը կարող է ձեռք տալ միայն Սերժ Սարգսյանին, ով արդեն քանի տարի է լարված հարաբերություններ ունի եվրասիական իր գործընկերների հետ ու Հայաստանում հակառուսականության դրսևորումները օգտագործում է այդ հարաբերությունների սակարկման մեջ: 

Կարևոր չէ ՝ ԵԼՔ-ը վերոնշյալ երեք կետերը գիտակցելով է գնում այդ նախաձեռնության ներկայացմանը, թե ոչ: Կարևորն այն է, որ այն հերթական արկածախնդիր նախաձեռնությունն է, որ առաջին հայացքից լինելով ԵՏՄ-ի դեմ, չի էլ փորձում հասկանալ ԵՏՄ-Հայաստան հարաբերությունների կառուցվածքը, դրանց էությունը, ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղիները, այլ ընդամենը հասարակական որոշակի շերտի էմոցիոնալ զգացմունքների վրա հիմնվելով կրկնում է արևմտամետ դիրքավորվող այլ ուժերի սխալը ՝ քաղաքական կյանքը պատկերում է սև ու սպիտակ երանգներով: 

Եվ այս իմաստով, ԵԼՔ-ի նախաձեռնությունը բացի ժամանակավոր տեղեկատվական առիթից այլ, լուրջ քաղաքական գործընթացի վերածվելու հեռանկար չունի:

Արշակ Սարգսյան

Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)
Ամենադիտված