ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքսիկայում ուժգին երկրաշարժից հետո եռօրյա սուգ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ, հաղորդում է Tass-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Մեքսիկայի ափերի մոտ տեղի ժամանակով ժամը 04;49-ին գրանցվել է 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Տրես-Պիկոս բնակավայրից 119 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 33 կմ խորության վրա։

Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է 1 մետրի։

Մեքսիկայի նախագահը երկրաշարժն անվանել է վերջին 100 տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենաուժգինը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular