ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը որոշել է մեկ տարով երկարաձգել Կուբայի նկատմամբ կիրառվող էմբարգոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել Կուբայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները մինչև 2018 թ. Սեպտեմբերի 24-ը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Թրամփը նշել է, որ հատուկ օրենքի հիման վրա գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 14-ին: «Ես որոշեցի, որ այս միջոցառումները մեկ տարի շարունակ Կուբայի նկատմամբ կիրառելը Միացյալ Նահանգների շահերից է բխում», - ասել է պետության ղեկավարը:


Հունիսին Թրամփը հայտարարել էր Հավանայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումը չեղյալ հայտարարելու մասին: Սակայն Վաշինգտոնը չի դադարեցրել դիվանագիտական հարաբերությունները Հավանայի հետ և չի փակել Կուբայում իր դեսպանատունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular