ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բալաշիխայում փլուզվել է կինոթատրոնի պատը. կա 10 տուժած (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում փլուզվել է կինոթատրոնի պատը, ինչի հետևանքով 10 մարդ է տուժել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Տեղի է ունեցել Ֆադեևի փողոցի վրա գտնվող «Սոյուզ» լքված կինոթատրոնի պատի փլուզում: Աղյուսի շարվածքն ընկել է ուղիղ առևտրային շարքերի վրա: Շինությունում վերանորոգման աշխատանքներ են տարվել: Զոհեր չկան», - հայտնել են քաղաքային իշխանությունները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատը փլուզվել է շինության մոտակայքում գտնվող երկու առևտրային վրանների վրա: Եվս մի վրան մասնակիորեն վնասվել է: Յոթ տուժած դիմել է հոգեբանական օգնության համար, ևս երեքը հոսպիտալացվել են, այդ թվում՝ մեկ երեխա:

«Նրանք վնասվածքներով և կտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուժաշխատողները հետազոտություններ են անցկացնում և ռենտգենյան նկարահանումներ անում», - պատմել է վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նախնական տվյալների համաձայն՝ փլուզման պատճառ կարող էր դառնալ շինության կառույցների ապամոնտաժումը:

Նշվում է, որ այժմ փրկարարները հավաքում են փլուզված աղյուսները: Միջադեպի հետևանքների վերացմանը մասնակցում է 13 միավոր տեխնիկա և 42 մարդ: Դեպքի վայրում աշխատում են նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular