ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրեսը 1.5 մլն հավելյալ գումար կհատկացնի Արցախում ականազերծման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որով ԱՄՆ–ն 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ը:
                                         
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետևանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք և երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», - նշել է Դեյվիդ Վալադաոն:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000 թվականից Ղարաբաղի տարածքում գործող HALO TRUST կազմակերպությունը արդեն իսկ ականազերծել է Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը: Կազմակերպության գնահատմամբ, մինչև 2020 թիվը Լեռնային Ղարաբաղի տարածքը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար:

Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջ խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարևորագույն աշխատանքը:

«Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարևորությունն անհերքելի է», - ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը կարևորել է ԱՄՆ-ի գործունեությունը, որն ուղղված է մարդկային կյանքերի պահպանմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular