ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հարավ-արևմուտքում խոշոր հրդեհի պատճառով գյուղական 40 տուն է այրվել, կրակը շարունակում է տարածվել (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մենթեշե շրջանի անտառային տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է շուրջ 150 հեկտար տարածք, հայտնում է թուրքական t24.com.tr կայքը: 

Հրդեհը մոտեցել է բնակելի վայրերին, արդեն այրվել է Զեյթինքյոյ գյուղի մի մասը, նշվում է, որ 136 տուն ունեցող գյուղի 40 տուն ամբողջովին մոխրի է վերածվել: Բնակիչները շտապ տարհանվել են, նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 4 ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 37 հրշեջ մեքենա: 

Միևնույն ժամանակ, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու նահանգի Գոյնյուք շրջանում հրշեջներին արդեն չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել բռնկված խոշոր հրդեհը:

 

 

 









Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular