Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արտերկրից ՀՀ ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն ավելացել են, իսկ ՌԴ-ից՝ օգնություն չի եկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 85 մլն 929 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացվել է 27 մլն 740 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ և այլ երկրներից: Իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, այս տարվա հունվար-հուլիսին որևէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ստացվել է 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

website by Sargssyan