ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6:

Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է: Ալթունյանը, իհարկե, հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Ես կասեմ այսպես, առաջին կես տարին միգուցե մի քիչ ավել է աշխատանքը տևում՝ 9-ից 9-ը, այսօր թեթև գրաֆիկ է, աշխատանքը տևում է 9-ից 8-ը»:

Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք վարչապետը կամ Սերժ Սարգսյանը գոհ են նրա աշխատանքից, նախարարը նշել է. «Կասեմ այսպես, ո՛չ նախատումներ եմ ստացել, ո՛չ պարգևներ: Երևի իմ գործունեությունը իրենց սպասելի ռենջում է գտնվում»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular