ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն դատարան կդիմի ԱՄՆ-ի կողմից իր դիվանագիտական առաքելություններին հասանելիությունը սահմանափակելու պատճառով. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը դատարան կդիմի ռուսական դիվանագիտական առաքելությունների տարածք մուտքը սահմանափակելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է interfax.ru-ն:


Պուտինի խոսքով՝ նա կհանձնարարի ՌԴ ԱԳՆ-ին դիմել դատարան ԱՄՆ-ի որոշման պատճառով:


«Դա ռուսական կողմի սեփականատիրական իրավունքների ակնհայտ խախտում է: Այդ պատճառով սկզբի համար կհանձնարարեմ ԱԳՆ-ին դիմել դատարան: Կտեսնենք՝ որքան արդյունավետ է աշխատում գովաբանված ամերիկյան դատական համակարգը»,- հայտարարել է Պուտինը:


Նա հավելել է, որ ռուսական դիվանագիտական առաքելությունների շենքեր մուտքի սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների որոշումն «աննախադեպ» է: Բացի այդ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ կարող է ևս մեկ երրորդով կրճատել Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը, սակայն դա դեռ չի անի:


Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն՝ Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում խուզարկումներ իրականացնելու Վաշինգտոնի ծրագրերի առնչությամբ:


Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող առևտրային ներկայացուցչությունները Պետդեպի պահանջով փոխանցվել են ամերիկյան կողմին:


Ավելի վաղ Պետդեպը Ռուսաստանից պահանջել էր մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հյուպատոսարանն ու Նյու Յորքում, Վաշինգտոնում ՌԴ երկու առևտրային ներկայացուցչությունները: Պահանջն արվել է ի պատասխան ռուսական կողմի առաջարկին առ այն, որ Ռուսաստանում կրճատվի ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular