ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոուտինյոն հրաժարվում է «Լիվերպուլի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգային

ՍՊՈՐՏ

InfoSport.am-ը գրում է.

Անգլիական  «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դժգոհ է «Մերսեսայդյան»  ակումբից   իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը խոչընդոտելու համար:

Sport.es-ի հաղորդմամբ՝ բրազիլացի կիսապաշտպանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլի և հրաժարվել «Լիվերպուլի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումներին: 

Բրազիլացին հույս ունի  «Բարսելոնա» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և կապտանռնագույնների կազմում մասնակցել  մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին:

Նշենք, որ երկուշաբթի հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» ներառել է բրազիլացուն Չեմպիոնների լիգայի հայտացուցակի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular