ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրա Մովսիսյանը` «Սպարտակից» հեռանալու մասին. Կան բաներ, որոնք ավելի լավ է չմեկնաբանել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայի «Սպարտակից» հեռանալու որոշման մասին:

«Սկզբում ամեն ինչ լավ էր, եղավ այն հեթ-տրիկը նորամուտի խաղում, սակայն, թե ինչ տեղի ունեցավ հետո... Չէի ցանկանա խոսել այդ մասին: Մեր կյանքում կան բաներ, որոնք ավելի լավ է չմեկնաբանել: Ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե ասեմ նման բան, դա կազդի այն մարդկանց վրա, որոնք օտար չեն իմ համար: Պարզապես չեմ ցանկանում անել դա: Դա այն է, ինչն ամենակարեւորն է այս պատմությունում:

Ֆուտբոլային առումով շատ բան սովորեցի «Սպարտակում» ու Ռուսաստանում: Այնպես որ, դա դրական փորձ էր, թեեւ բացասական պահեր եւս եղան, ինչպես հիշում եք: Ոչնչի համար չեմ զղջում, դա իմ կարիերայում հետաքրքիր փուլ էր, բայց ոչ միանշանակ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ հայ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»: MLS-ի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը խփել է 7 գոլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular