Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ինչու է Սամվել Կարապետյանը հրաժարվել ՀՀ-ում ներդրումների ծրագրից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից: Մինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաև կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին:

Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև ընդհակառակը՝ կապիտալի արտահոսք է եղել` 12.2 մլրդ դրամի չափով, ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից, որը կենտրոնացած է «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

website by Sargssyan