ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավին նշել է, թե ինչով է «Ռեալը» գերազանցում «Բարսելոնային», և հերթական անգամ խոսել՝ Մեսսիի ու Ռոնալդուի մասին

ՍՊՈՐՏ

InfoSport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարծում է, որ «Ռեալի» հաջողությունների գրավականը ակումբում առկա միասնականությունն է:

«Ահա թե որն է«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև տարբերությունը. Երբ Մադրիդում գործերը լավ չեն ընթանում, ակումբում միավորվում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև երկրպագուները, մարզչական շտաբն ու լրատվամիջոցները:

Իսկ «Բարսելոնայում» ընդդիմություն կա, և նախագահը կարող է իր պաշտոնում մնալ 6 տարի: «Բարսելոնայում» գրեթե երբեք չեն լինում միասնական: Ես պնդում եմ, որ «Բարսելոնան» հանդիսանում է աշխարհի ամենաբարդ ակումբը, որտեղ ամենից դժվար է հաջողությունների հասնել և ոչ միայն ֆուտբոլիստների համար»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Չավին հերթական անգամ համեմատել է նաև Լեոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին.

«Մեսսին հանդիսանում է ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական խաղի վարպետ: Նա ամեն ինչ արտակարգ է անում:Եթե մարզիչը Մեսսից պահանջի գնդակը կորցնելու դեպքում վերադառնալ պաշտպանություն, նա այդ գործում էլ հիանալի կլինի: 

Եթե Ռոնալդուից պահանջվի խաղալ մեկ-երկու հպումով, ես վստահ չեմ որ նա նույնքան լավը կլինի: Ռոնալդուն անհավանական է ռմբարկուական հատկանիշներով. նա պատմական ֆուտբոլիստ է, բայց Մեսսիին հնարավոր չէ համեմատել ոչ-ոքի հետ: Նա «Բարսելոնայում» երբևէ հանդես եկած լավագույն ֆուտբոլիստն է: Նա լավագույնը կլիներ անգամ եթե խաղար Սիմեոնեի «Ատլետիկոյում»,-նշել է Չավին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular