ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պելեն կարծում է՝ Նեյմարը ճիշտ է արել, որ տեղափոխվել է ՊՍԺ

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ հարձակվող Նեյմարը ճիշտ է արել՝ կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ:

 

«Կարծում եմ, որ Նեյմարը ճիշտ է արել, քանի որ նա մեծ մրցակցության մեջ էր Մեսսիի հետ: Նրա համար անհրաժեշտ էր այդ քայլին գնալ, դա լավ հնարավորություն է նրա համար:

 

Այժմ Նեյմարը կարող է ցուցադրել, թե ինչի է ունակ: Չնայած որ այդ հնարավորությունն իր մեջ պարունակում է նաև վտանգ»,- Պելեի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

 

Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ն վճարել էր 222 միլիոն եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular