ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան M1 Abrams տանկերը ժամանել են Վրաստան (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել՝ ցույց տալով, թե ինչպես են ամերիկյան M1 Abrams տանկերը և այլ ծանր զրահատեխնիկա ժամանում Փոթիի նավահանգիստ՝ մասնակցելու Agile Spirit 2017 զորավարժությանը: 

Վրաստան է ժամանել նաև ԱՄՆ-ի 500 հոգանոց զորախումբ: Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ զորավարժության նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի և տարածաշրջանային գործընկերների ռազմական տեխնիկան, տակտիկան և գործողությունները հասկանալն է: 

Agile Spirit զորավարժությունները 2011-ից սկսած ամեն տարի կայանում են Վրաստանում՝ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում: Դրանք ներառում են երկու փուլ՝ շտաբային և դաշտային: Զորավարժությանը մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը: 

Թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը ևս մասնակցելու է զորավարժությանը, սակայն հայ զինծառայողներն այդպես էլ չեն ժամանել Վրաստան: Վրաստանի ՊՆ-ն նշում է, որ հայկական կողմը որևէ կերպ դեռ չի բացատրել այս որոշումը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular