ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ ընկալել՝ ինչ էր ուզում ասել. Էրդողանը մեկնաբանել է Մակրոնի հայտարարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մասին հարցին, գրում է haberler.com-ը: 

«Ճիշտն ասած ես դեռ չեմ ընկալել, թե նա ինչ էր ցանկանում ասել: Դրա մասին անհրաժեշտ է Մակրոնից հարցնել: Երբ խնդրում են հեռախոսազրույց կազմակերպել, ես չեմ մերժում»,-ասել է Էրդողանը:

Ֆրանսիայի երիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ հրաշալի չէ, ինչպես կարող է թվալ: Երբ նրան խնդրել են պարզաբանել, Մակրոնն օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Ես նա եմ, ով ստիպված է ամեն տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», - ասել է Մակրոնը:

Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հրապարակային խոսակցությունն օգոստոսի 27-ին է եղել, երբ նրանք քննարկում էին Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ճակատագիրը: Նա կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:

Ավելի ուշ, Մակրոնի գրասենյակը փորձել է մեղմել նրա հայտարարությունը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի հետ խոսակցությունները միշտ շատ լուրջ են լինում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular