ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դինքին սպանած Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներով տեղափոխվել է մեկ հոգանոց բանտախուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին անվտանգության նկատառումներով տեղափոխել են մեկ հոգու համար նախատեսված բանտախուց, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամասթը հայտնել էր, որ իրեն բանտում սպառնացել են և փորձել դրդել ինքնասպանության: Նա պատմել էր, որ բանտի երկու ժամապահ նրան փակել են մենախցում և ծեծի ենթարկել, ծեծի ընթացքում սպառնացել են թունավորել և սպանել նրան, եթե վերջինս իր կամքով ինքնասպան չլինի:

Նրա փաստաբանը նաև հատուկ նամակ է հղել պատկան մարմիններին՝ խնդրելով Սամասթին տեղափոխել առավել անվտանգ բանտ: Փաստաբանն ահազանգել է, որ իր պաշտպանյալի կյանքը լուրջ վտանգի տակ է:

Սամասթը բանտում պետք է անցկացնի դեռ 4 տարի 2 ամիս:

Տարիներ առաջ Սամասթն ասել էր, որ Դինքի սպանությունը երեք փուլով է տեղի ունեցել, և խոստացել էր սպանության վերաբերյալ մանրամասներ բացահայտել, որոնց մասին ավելի վաղ չի հայտնել:

Ավելի ուշ նա որոշ մանրամասներ էր հայտնել սպանության օրն իր հետ լուսանկարված ոստիկան պաշտոնյաների մասին:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular