ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստիպված եմ ամեն տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ. Ֆրանսիայի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նոր երկիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ հրաշալի չէ, ինչպես կարող է թվալ, գրում է Reuters-ը: 

Երբ նրան խնդրել են պարզաբանել, Մակրոնն օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

«Ես նա եմ, ով ստիպված է ամեն տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», - ասել է Մակրոնը:

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների վերջին հրապարակային խոսակցությունն օգոստոսի 27-ին է եղել, երբ նրանք քննարկում էին Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի ճակատագիրը: 

Ավելի ուշ Մակրոնի գրասենյակը փորձել է մեղմել նրա հայտարարությունը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի հետ խոսակցությունները միշտ շատ լուրջ են լինում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular