ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է Բակո Սահակյանի ծննդյան արարողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmTimes.com-ը գրում է.

Երեկ՝ երեկոյան, Արցախի Հանրապետության նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել էր ԼՂՀ-ի հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ԱՀ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այդ օրը Ստեփանակերտում մասնակցել է Բակո Սահակյանի ծննդյան արարողությանը: Նշենք, որ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին նշում էր իր ծննդյան 57-ամյակը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ մասշտաբի միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտում:

Ի դեպ, ԼՂՀ-ի հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել են այսօրվանից, սակայն բուն տոնակատարությունը սեպտեմբերի 2-ին է նախատեսված: Արցախի անկախության օրը քայլերթ է նախատեսված Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, իսկ երեկոյան տոնական համերգ է նույն հրապարակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular