ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հս. Կորեային պատասխանելու բոլոր տարբերակները քննարկվում են. Թրամփն արձագանքել է այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am/Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային արձագանքելու բոլոր տարբերակները քննարկվում են՝ երեքշաբթի վաղ առավոտյան այդ երկրի կողմից Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումից հետո, գրում է Reuters գործակալությունը:


«Աշխարհը ստացել է Հյուսիսային Կորեայի վերջին հստակ ուղերձը՝ այս ռեժիմն ազդարարել է իր հարևանների, ՄԱԿ-ի բոլոր անդամների և ընդունելի միջազգային պահվածքի նվազագույն չափանիշների նկատմամբ արհամարհանքը»,- ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված Թրամփի հայտարարությունում:


«Սպառնալից և ապակայունացնող գործողությունները միայն մեծացնում են Հյուսիսային Կորեայի վարչակազմի մեկուսացումը տարածաշրջանում և աշխարհի բոլոր երկրների շրջանում: Բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Թրամփը:


Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:


Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստն անցկացնելու է երեքշաբթի երեկոյան:


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular