ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան շարունակելու է ամեն հարցում աջակցել Բաքվին. Էրդողանի գրասենյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարան շարունակելու է ամեն հարցում աջակցել Բաքվին ու ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից:

Թուրքական կողմը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ադրբեջանն «իրենց ռազմավարական գործընկերն է»:

«Ադրբեջանին և Թուրքիային կապում են ոչ միայն ամուր քաղաքական կապերն ու պատմական արմատները, այլև համատեղ տնտեսական և էներգետիկ նախագծերը», - ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ 2017թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Թուրքիայի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառության ծավալները հասել են 1,45 մլրդ դոլարի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular