ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին ավելի քիչ գրառումներ անել Twitter-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում գործող «Այլընտրանք Գեմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալիսա Վայդելը, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ավելի շատ զբաղվի երկրի ղեկավարմամբ և ավելի քիչ գրառումներ անի Twitter-ում: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:

Վայդելն ընդգծել է, որ չնայած Թրամփը ժողովրդականություն չի վայելում Գերմանիայում, իսկ իրենց ծրագրերում նմանություններ կան, դա չի խանգարի իր կուսակցությանը Բունդեսթագի առաջիկա ընտրություններում:

«Այլընտրանք Գեմանիայի համար»-ը պահպանողական կուսակցություն է, որը դեմ է արտահայտվում միգրանտներին և փախստականներին Գերմանիայում ընդունելու թույլտվությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular