ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի. հայ վարորդը ձերբակալված է (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հիվանդանոցում մահացել է Կրասնոդարի երկրամասում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորներից մեկը, այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 19-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրամասի արտակարգ ծառայություններում աղբյուրի:


«Սև ծովի ավազան ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորներից մեկը մահացել է բուժհաստատությունում։ Հիվանդանոցում է մնում 19 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:


ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած վթարի պատճառն, ինչպես հաղորդվում է, ավտոբուսի արգելակների անսարքությունն է եղել: 


Ինչպես հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, դատարանը կալանավորել է շուռ եկած ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանին, ինչպես նաև անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեին: Հարուցվել է քրեական գործ՝ «Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների տրամադրման» մասին հոդվածներով:


Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին, Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում: Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները: Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է ջուրը: Ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular